Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը 
ձեռք է բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ասաց, որ իրենց համալսարանին մեծ հնարավորություն է ընձեռվում ծավալելու նոր կլինիկական հարթակներ, նոր կեցության սենյակներ, հանրակացարաններ, համալսարանական կամպուս: «Կառավարությունն այսօր հաստատեց մեր կողմից առաջ քաշված  նախագիծը: Ուսանողների համար կստեղծվի միջազգային բոլոր չափանիշներին համահունչ պայմաններ»,-հավելեց նա:

Պետական բժշկական համալսարանը գիտակրթական, հանրակացարանային, ուսումնական և կլինիկական նշանակության շենքային պայմանների ընդլայնում կիրականացնի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման և տվյալ բուժհաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների կատարման միջոցով։ Համալսարանին կանցնեն Միքայելյան հիվանդանոցի 90.5 տոկոս բաժնետոմսերը:

Իրականացնելով մոտ 4.5-5 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ՝ Համալսարանը կունենա մոտ 59,000 ք.մ «արտադրական» տարածքներ, ինչպես գիտակրթական գործունեության ընդլայնման, այնպես էլ համալսարանական հիվանդանոցների գործունեության ընդլայնման և զարգացման համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am