Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանում բնակչության թվի աճն անկում է ապրել

Ադրբեջանում բնակչության թվի աճն անկում է ապրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում 2017թ. բնակչության թվի աճը կտրուկ անկում է ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի փոխանցմամբ` 2017 թ. Ադրբեջանում բնակչության թիվը 88 հազար 104 (0,9 %) աճելով՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9 մլն 898 հազար 85 մարդ: Ադրբեջանի բնակչությունը 2016 թ. աճել էր 104,4 հազարով: Այսինքն` Ադրբեջանի բնակչության թվի աճը 2017 թ. անկում է ապրել մոտ 16 հազարով:

 Ադրբեջանի բնակչության 52,9 տոկոսը կազմում են քաղաքաբնակները, 47,1 տոկոսը` գյուղաբնակները:

Բնակչության 49,9 տոկոսը տղամարդիկ են, 50,1 տոկոսը` կանայք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am