Սիրիայում Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության սաստկացումն ապակայունացնում Է տարածաշրջանը. Թիլերսոն
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտության սաստկացումը բացասաբար Է անդրադառնում տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հանդես գալով Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիի հետ Ամմանում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:
«Սիրիայում Իսրայելի եւ Իրանի գործակալների միջեւ հակամարտության Էսկալացիան ապակայունացնում Է տարածաշրջանի անվտանգությունը,-ասել Է նա:-Մենք շատ ենք անհանգստացած դրանից»: Բացի այդ, ինչպես նշել Է պետքարտուղարը, Իրանը պետք Է Սիրիայից դուրս բերի իր բոլոր ռազմականացված ուժերը: «Նա պետք Է այնտեղից դուրս բերի իր զինված կազմավորումները եւ տեղը զիջի քաղաքական լուծմանը»,-նշել Է Թիլերսոնը: Ինչպես պնդում են իսրայելցի զինվորականները, փետրվարի 10-ին իրենց ուղղաթիռը Իսրայելի օդային տարածությունում խփել Է Սիրիայից ներխուժած իրանական անօդաչուն:
Ի պատասխան իսրայելական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայում իրանական օբյեկտներին՝ ոչնչացնելով անօդաչու թռչող սարքի հսկողության կետը: Դրանից անմիջապես հետո սիրիական հակաօդային պաշտպանությունը մի քանի զենիթային հրթիռներ Է արձակել իսրայելական F-16 կործանիչի վրա, ինքնաթիռը ոչնչացվել Է, օդաչուները կատապուլտվել են, նրանցից մեկը ծանր վիրավորվել Է, երկրորդը՝ վնասվածքներ ստացել:
Այնուհետեւ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի 12 դիրքերի, ներառյալ ութ սիրիական, որոնց թվում՝ հակաօդային պաշտպանության երեք մարտկոց, ինչպես նաեւ գնդակոծել են իրանական չորս ռազմական թիրախներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում