Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Իրանը թշնամական լրտես-մողեսների ցանց Է բացահայտել


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել Է, թե օտարերկրացիները մողեսներին օգտագործում են իրանական միջուկային օբյեկտները լրտեսելու համար: Այս մասին, ինչպես հայտն Է IFPnews-ը, նա ասել Է Իրանի ILNA գործակալությանը տված հացազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆիրուզաբադին նշում Է, որ որոշ ժամանակ առաջ Իրան Էին ժամանել մի խումբ մարդիկ իբր Պաղեստինի համար փող հանգանակելու համար: Նրանք սկսել են երկրում տեղաշարժվել անսովոր երթուղիներով՝ դրանով իսկ հարուցելով Իրանի իրավապահ մարմնների կասկածանքը: Գեներալի խոսքով՝ փոխանակ գնալու Սպահան եւ Թեհրան, նրանք սկսել են «դեգերել անապատում»:

Թեհրան վերադարձած ակտիվիստներին թույլ են տվել հեռանալ երկրից, բայց նրանցից առգրավել են իրերը, որոնց մեջ հայտնաբերել են մողեսներ, քամելեոններ եւ ալիգատորներ: Գեներալը հավելել Է, որ «սողունների մաշկն ունակ Է որսալու միջուկային ճառագայթումն, ուստի Իրանի իշխանություններն այն եզրակացությանն են հանգել, որ մողեսների տերերը եղել են լրտեսներ, որոնք փորձել են իմանալ Իրանի ուրանի հորանների եւ միջուկային օբյեկտների տեղադրությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ