Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

ԱՄՆ-ում հայտարարել են դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձի մասնակիցների կազմը

ԱՄՆ-ում հայտարարել են դեպի Մարս թռիչքի նմանակման նոր գիտափորձի մասնակիցների կազմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի մասնագետները որոշել են ԱՄՆ-ում նոր գիտափորձի մասնակիցների կազմը, գիտափորձ, որը նմանակելու Է դեպի Մարս թռիչքի պայմանները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հավայիի նահանգի համալսարանի մամուլի ծառայությունը, որն արդեն թվով վեցերորդ անգամ Է կազմակերպում նման գիտափորձ, որը ֆինանսավորում Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA):

Հավայիի նահանգի համալսարանի վկայությամբ՝ այս անգամ կկազմավորվի «ամենաինտերնացիոնալ անձնակազմը»: Դրա կազմում են երկու տղամարդ (ծնունդով Կորեայի Հանրապետությունից եւ Շոտլանդիայից, որոնցից մեկը մասնագիտությամբ Էկոնոմիկայի դասախոս Է Տեխասի նահանգի համալսարանում, իսկ երկրորդն՝ աստղաֆիզիկոս), ինչպես նաեւ երկու կանայք (Ավստրալիայի եւ Սլովակիայի քաղաքացիներ՝ գիտության ժողովրդականացնող եւ աստղակենսաբան):

Պլանավորվում Է, որ արդեն փետրվարի 15-ին նրանք հատուկ համալիր կմտնեն Մաունա Լոա քնած հրաբխի լանջին, որը հեռավոր կերպով Մարսի բնապատկեր Է հիշեցնում, որտեղ արտաքին աշխարհից գործնականում լիակատար մեկուսացման մեջ կանցկացնեն ութ ամիս:

NASA-ի եւ Հավայիի նահանգի համալսարանի փորձագետները հուսով են, որ Մաունա Լոայում ընթացող մեկուսացման գիտափորձերը կօգնեն նախապատրաստելու մարդու առաջին թռիչքը դեպի Մարս, որն ԱՄՆ-ում հուսով են իրականացնելու 2030-ական թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ