Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բոլիվիայում 40 մարդ Է զոհվել, եւս ավելի քան 120-ը՝ տուժել կառնավալի չորս օրվա ընթացքում

Բոլիվիայում 40 մարդ Է զոհվել, եւս ավելի քան 120-ը՝ տուժել կառնավալի չորս օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայում 40 մարդ Է զոհվել, եւս 124-ը՝ վնասվածքներ ստացել փետրվարի 10-ին խոշորագույն ազգային կառնավալի սկսվելուց ի վեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները փետրվարի 13-ին ներկայացրել Է երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն:

«Ունենք 40 զոհված: Ցավոք, չնայած հսկողությանը, կառնավալի ընթացքում մահվան դեպքերի ու վնասվածքների թիվը մեծ Է»,-նախարարի խոսքը մեջբերել Է Andina պերուական գործակալությունը:

Նախարարի խոսքով՝ 40 զոհվածներից 16-ը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, եւս ութը մահացել են Օրուրո քաղաքում գազի բալոնի պայթելու հետեւանքով:

Օրուրոյի կառնավալը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2001 թվականին ներառել Է Ոչ նյութական ժառանգության ցուցակում, ամենահայտնին ու ամենաշքեղն Է համարվում Բոլիվիայում: 2017 թվականին, հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով, տոնական միջոցառումներին այցելել Է 412 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am