Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Արվեստի դպրոցը կկրի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անունը

Արվեստի դպրոցը կկրի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի 
անունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և որոշել է «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, ի պատիվ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի, անվանափոխել «Երևանի «Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ: Ըստ այդմ, նաև համապատասխան փոփոխություն է կատարվել վերոնշյալ դպրոցի կանոնադրության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու այլ որոշումներով հաստատվել են նաև «Երևանի հ.70 մանկապարտեզ»-ը՝ «Լապտերիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ, իսկ «Երևանի հ.91 մանկապարտեզ»-ը՝ «Փոքրիկ երկիր» մանկապարտեզ» ՀՈԱԿ անվանափոխելու և դրանց կանոնադրությունների մեջ համապատասխան փոփոխություն կատարելու մասին որոշումների նախագծերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ