Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ագարակում գործում է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ագարակում գործում է Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Սյունիքի մարզի հարավարևմտյան մասում գտնվող Ագարակ քաղաքում՝ Իրանի հետ սահմանից 2-3 կմ հեռավորության վրա, արդեն գործում է Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

«Մենք ուրախ ենք, որ Ագարակի բնակիչները հնարավորություն են ստացել դիտելու որակյալ հեռուստաբովանդակություն, ինչպես նաև օգտվելու արագ ֆիքսված ու շարժական ինտերնետից և որակյալ հեռախոսակապից։ Ucom-ի շարժական ինտերնետն, ինչպես գիտեք, 2017 թվականին ճանաչվեց Հայաստանում ամենաարագը։ Որպես հայկական ընկերություն՝ մենք ոչ միայն շնորհակալ ենք հենց հայկական ընկերությանը վստահելու համար, այլև ջանալու ենք նույն ծառայությունները մատուցել Հայաստանի բոլոր բնակավայրերում», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  

«Շատ գոհ եմ մատուցվող ծառայությունների որակից՝ հեռուստատեսություն, ինտերնետ, հեռախոսակապ։ Եկել եմ պայմանագիրս վերակնքելու», - ասաց Ucom ընկերության 2 տարվա հավատարիմ բաժանորդ Հասմիկ Գևորգյանը։

«Խորհուրդ կտամ բոլորին օգտվել այս օպերատորի ծառայություններից։ Անկախ ընտրած սակագնային փաթեթից՝ կապի արագությունն ուղղակի հրաշալի է», - իր գոհունակությունը հայտնեց Ucom-ի մեկ այլ բաժանորդ Լևոն Ավանեսյանը։

Ագարակի վաճառքի և սպասարկման կենտրոնի ղեկավար Անի Բաղրամյանի խոսքով՝ չնայած Ucom-ի ֆիքսված ծառայությունները վաղուց հասանելի են Ագարակի բնակիչներին, սակայն վաճառքի և սպասարկման կենտրոնը նոր է դռները բացել ներկա և ապագա բաժանորդների առջև։ Հաճախորդները հիմնականում երիտասարդ են ու խստապահանջ։ Նրանց համոզմամբ ինտերնետը պետք է լինի միայն գերարագ, հեռուստաալիքների ընտրությունը՝ մեծ ու որակյալ հեռուստաբովանդակությամբ։ Այսօր Ucom-ը հենց այն հայկական ընկերությունն է, որը լիարժեք բավարարում է ամենախիստ բաժանորդների պահանջները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am