Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևի «Սուլուգունի» ռեստորանում


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն:

«Քիչ առաջ անհայտ անձինք նրան առևանգել են Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել է Դերեվյանկոն:

Սաակաշվիլիի աջակիցներից Լիզա Բոգուցկայի խոսքով՝ Սաակաշվիլիին տեղափոխում են Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան՝ այնտեղից Վարշավա արտաքսելու նպատակով: Բոգուցկան նաև նշել է, որ քաղաքական գործչի աջակիցները ծրագրում են փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ