Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը

Իրանը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ ճեպազրույցում կարեւոր համարեց ներդրումների իրականացումը: «Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, եւ մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»,-հավելեց դեսպանը:

Անդրադառնալով հյուսիս-հարավ մայրուղուն՝ Սեյեդ Քազեմ Սաջադին կարեւորեց նաև համատեղ ներդրումների իրականացումը: «Դուք  առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,-նշեց նա:

Կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի օրակարգում հայտարարվեց Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am