Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոբելյան հիմնադրամը մտադիր Է մեծացնել կանանց թիվը մրցանակի դափնեկիրների թվում

Նոբելյան հիմնադրամը մտադիր Է մեծացնել կանանց թիվը մրցանակի դափնեկիրների թվում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոբելյան հիմնադրամը լրջորեն քննարկում Է հեղինակավոր մրցանակի դափնեկիրների թվում կանանց թվի ավելացման առաջարկությունները՝ այդ թեմային նվիրելով առանձին հանդիպում Ստոկհոլմում: Փետրվարի 12-ին այս մասին հայտնել Է Շվեդիայի TT գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք քննարկեցինք մի քանի առաջարկություններ, թե ինչպես կատարելագործենք Նոբելյան մրցանակների հանձնման համակարգը, որպեսզի հաղթողների թվում ավելի շատ կանայք հայտնվեն,- գործակալությանը հայտնել Է Նոբելյան հիմնադրամի վարչության (Նոբելյան մրցանակների վարչական մարմինը 1900 թվականին Ստոկհոլմում ստեղծվել Է Ալֆրեդ Նոբելի կտակով) նախագահ Կառլ Հենրիկ Հելդինը:- Հնարավոր տարբերակներից մեկը կարող Է դառնալ ավելի մեծ թվով կանանց առաջադրումը որպես անվանակարգորդներ»:

Հելդինի խոսքով՝ եթե նայենք նոբելյան դափնեկիրների ցուցակին, կարելի Է բացահայտ «գենդերային շեղվածք» նկատել: Մրցանակի հանձնման ամբողջ պատմության ընթացքում դրա պատվավոր դափնեկիր Է դարձել 892 մարդ: Ըստ որում հաղթողների թվում եղել Է ընդամենը 48 կին կամ 5,4 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am