Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ան-148-ի կործանումը. զոհվածների հարազատները Օրսկի օդանավակայանում

Ան-148-ի կործանումը. զոհվածների հարազատները Օրսկի օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ան-148 մարդատար ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղեւորվել Էր Օրսկ, փետրվարի 11-ին կործանվել Է մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում: Տեսանյութում կադրեր են Օրսկի օդանավակայանից, ուր ժամանել են զոհվածների հարազատները:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել Է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են:

Միջադեպը հետաքննում Է ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմը: Քննարկվում են պատահարի բոլոր վարկածները, հիմնականներն են՝ եղանակային պայմանները, մարդկային գործոնը եւ տեխնիկական անսարքությունը:

Ինքնաթիռի կործանման վայրում հաջողվել Է հայտնաբերել երկու «սեւ արկղերը»: Աղետյալ ինքնաթիռի բեկորները ցրված են 30 հեկտար տարածության վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am