ԱՄՆ-ը «տառապում Է ժամանակավոր խելագարությունից». Ռոբերտ դե Նիրո
11:04, 12 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն Դուբայում կլիմայական փոփոխությունների հարցին նվիրված ելույթի ժամանակ նշել Է, որ Ամերիկան «տառապում Է ժամանակավոր խելագարությունից»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին այս մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:
«Ես ասում եմ իմ երկրի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին: ՉԷի ցանկանա ասել, թե մենք «հետամնաց» երկիր ենք, ուստի եկեք պարզապես ասենք, որ մենք տառապում ենք ժամանակավոր խելագարության դեպքից»,- մեջբերում Է անում գործակալությունը դերասանի խոսքից:
Ավելի վաղ Ռոբերտ դե Նիրոն եղել Է հոլիվուդյան մյուս դերասանների թվում, որոնք հանդես են եկել Թրամփի վարչակազմի քաղաքականության քննադատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում