Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստամբուլի հայկական եկեղեցում Աթեշյանի դեմ բողոքած հավատացյալը ձերբակալվել է

Ստամբուլի հայկական եկեղեցում Աթեշյանի դեմ բողոքած հավատացյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Ֆերիքյոյի հայկական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ հավատացյալներից մեկն իր բողոքն է հայտնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ, ում Թուրքիայի իշխանություններն ընդունում են որպես պատրիարքական փոխանորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Աթեշյանը Բարեկենդանի պատարագը մատուցելու նպատակով գնացել է Ֆերիքյոյի եկեղեցի: Պատարագը սկսելուց հետո հավատացյալների շարքում գտնվող սասունցի հայ մտավորական Բեսսե Քաբաքը Ավետարանը ձեռքում ոտքի է կանգնել և սկսել է բարձրաձայն «Տեր Ողորմյա» աղոթքը հնչեցնել:

Քաբաքը դուրս է արվել եկեղեցուց: Ոստիկանները եկեղեցու դռան մոտ նրան միառժամանակ սպասեցնելուց հետո Քաբաքին նստեցրել են ավտոմեքենան ու տարել ոստիկանական բաժանմունք:

Շուրջ մեկ ժամ այստեղ պահվելուց հետո նա արձանագրություն է ստորագրել, ինչից հետո ազատ է արձակվել:

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Նույն հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ:

Այս հայտարարությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը փետրվարի 9-ին որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով 2017 թվականի մարտի 15-ին Հոգևոր խորհրդի կողմից ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, հրաժարական է ներկայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am