Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Օլիմպիական խաղերի բացմանը ներկա է եղել 35 հազար հանդիսական

Օլիմպիական խաղերի բացմանը ներկա է եղել 35 հազար հանդիսական

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ մարզադաշտում եղել է 35 հազար հանդիսական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը համար նախատեսված տոմսերի 99,2 տոկոսը վաճառվել են:

Փհենչհան-2018 փակման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին նույն մարզադաշտում, որը հետագայում կքանդվի: Նույն վայրում կկառուցվի թանգարան:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Առաջին պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am