Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայում PKK հարձակման հետևանքով թուրք զինվոր է սպանվել

Թուրքիայում PKK  հարձակման հետևանքով թուրք զինվոր է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում Թուրքական ԶՈւ և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով թուրք զինվոր է սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

Բախումը տեղի է ունցել թուրք-իրաքյան սահմանին մոտ գտնվող Զեր Թեփե տեղանքում:

 Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի Հաքքարի նահանգում փետրվարի 1-ին թուրքական ԶՈւ-ի վրա երկու  հարձակում են իրականացրել:

PKK զինյալները հարձակվել էին Հաքքարիի Շեմբդինլի շրջանում տեղակայված թուրքական զինված ուժերի միավորումների վրա, ինչի հետևանքով թուքական կողմից 2 զինվոր սպանվել է, 2-ը` վիրավորվել:

Առաջին հարձակումը կատարվել էր Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում, ինչի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել էր, 5-ը` վիրավորվել:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am