Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Հանրային ռադիոն կներկայացնի արևմտահայերեն լուրեր


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրային ռադիոն այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14:00-ի լրատվական թողարկումները կներկայացնի արևմտահայերեն: Այն կվարի հայրենադարձ Անի Զեյթունցյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային Ռադիոյի հանրային կապերի բաժնից՝ հավելելով.«Սփյուռքում ապրող հայրենակիցների առօրյան և գործունեությունը մշտապես Հանրային ռադիոյի ուշադրության կենտրոնում է: Այսօր էլ եթերում կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կամրջում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին. «Կամուրջ», «Հայկական գաղթօջախներ», «Հայկական հետք», «Սփյուռքի ռադիոներ», «Արևմտահայերեն հաղորդումների ժամ», «Համասփյուռք», «Վերադարձ հայրենիք»:

Հավելենք, որ հաղորդաշարի սիրիահայ հաղորդավար Անի Զեյթունցյանը  մեկ տարի առաջ է վերադարձել հայրենիք: Ավարտել է ԵՊՀ  հայ բանասիրության ֆակուլտետը:  Սիրիայում մեծ ներդրում է ունեցել հայապահպանման գործում, եղել է Սիրիայի և Լիբանանի մի շարք թերթերի թղթակից: Անին արևմտահայերենի պահպանման ջատագովներից է»:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ