Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքում նախորդ տարի վարձակալության է տրամադրվել 60 հազար հեկտար համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողամաս

Գեղարքունիքում նախորդ տարի վարձակալության է տրամադրվել 60 հազար հեկտար համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողամաս

ԳԱՎԱՌ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2017 թվականին վարձակալության է տրամադրվել 60 հազար հեկտար համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող հողամաս:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանը, 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված 173.7 միլիոն դրամ վարձավճարի դիմաց գանձվել եւ մուտքագրվել է 159.1 միլիոն դրամ վարձավճար, որը կազմել է ընդհանուր գումարի 91.6 տոկոսը: «2017 թվականին մարզի 27 համայնքներում կատարվել են ուսումնասիրություններ պետական եւ համայնքային սեփականության հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, ետ վերցնելու օրինականության ապահովման ուղղությամբ: Ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքները քննարկվել են մարզպետի խորհրդակցություններում եւ մարզխորհրդի նիստերում:

Համայնքների ղեկավարների գործունեությանը տրվել է գնահատական եւ կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ՝ թերությունների վերացման համար: Տեսչական ստուգումների արդյունքում 5 համայնքների ղեկավարներ ենթարկվել են վարչական տուգանքների՝ 750.0 հազար դրամի չափով: 2017 թվականի ընթացքում մարզի 28 համայնքներում օտարվել է 295 միավոր` 121.63 հեկտար հողատարածք, համայնքների բյուջե է մուտքագրվել 177.2 մլն դրամ: Օտարման միջին արժեքը կազմել է սահմանված նվազագույն մեկնարկային արժեքի 259 տոկոսը:
Հողերի օգտագործման սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել բնակավայրերի գլխավոր հատակագծերի եւ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխության 35 առաջարկներ, որոնց տրվել են դրական եզրակացություններ: Սահմանված կարգով փոխվել են բջջային կայանների, Իրան-Հայաստան 220 եւ 400 կվ էլեկտրահաղորդման օդային գծերի հենասյուների եւ ֆոտովոլտային արեւային կայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային նշանակությունները»,- ընդգծեց բաժնի վարիչը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am