Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամերիկացի նախկին զինվորականը որոշել Է օգնել Սիրիայում զոհված օդաչու Ֆիլիպովի ընտանիքին

Ամերիկացի նախկին զինվորականը որոշել Է օգնել Սիրիայում զոհված օդաչու Ֆիլիպովի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորական բժիշկ, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմի նախկին անդամ Սոլան RT-ին հայտնել Է Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի ընտանիքին օգնելու ցանկության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքին տված հարցազրույցում նա պատմել Է, որ հիացած Է ռուսաստանցի զինվորականի խիզախությամբ, որն «իրեն զոհաբերեց հանուն մարտական ընկերների»: Սոլան խոստովանել Է, թե վստահ չԷ, որ ինքն այդքան քաջություն կունենար նույն կերպ վարվելու:

«Նա հիանալի մարդ Էր: Ափսոս, որ ես անձամբ չեմ ճանաչել նրան»,-հավելել Է նա: Մայոր Ռոման Ֆիլիպովը զոհվել Է փետրվարի 3-ին: Սու-25 գրոհային ինքնաթիռը, որով նա «Իդլիբ» ապաԷսկալացման գոտում շրջաթիռ Էր կատարում, ահաբեկիչները խփել են շարժական զենիթահրթիռային համալիրից: Օդաչուն հասցրել Է հրամանատարությանը զեկուցել գրոհի մասին, իսկ այնուհետեւ կատապուլտով դուրս Է նետվել զինյալների կողմից վերահսկվող Թել-Դեբես բնակավայրի շրջանում:

ՎայրԷջքից հետո Ֆիլիպովը մարտի մեջ Է մտել ահաբեկիչների հետ եւ ծանր վիրավորվել: Երբ զինյալները մոտեցել են մի քանի տասնյակ մետրի վրա, մայոր նռնակով պայթեցրել Է իրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am