Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հարկը ճիշտ գործիք չէ հանրությանն օժանդակություն ցուցաբերելու համար. Վարդան Արամյան

 Հարկը ճիշտ գործիք չէ հանրությանն օժանդակություն ցուցաբերելու համար. Վարդան 
Արամյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ հարկը ճիշտ գործիք չէ հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն ցուցաբերելու համար: Այդ մասին Արամյանը նշեց կառվարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ «Հարկային օրենսգիրքը» քննարկելիս կառավարությունը հաշվի է առել ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ազդեցությունը գների վրա, որը գնահատվել է 0.5 տոկոսային կետով:

«Հարկային գործիքով որևէ արտոնություն կամ գների վրա ազդման հետ կապված մանիպուլյացիաներ, խաղարկումներ անելը ճիշտ չէ, որովհետև հարկը ճիշտ գործիք չէ, որպեսզի մենք կարողանանք հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն տրամադրել: Մենք ասել ենք, որ չենք խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր անենք, հետևաբար դրվեց մոտեցում, հասկանալու, որ հարկերի հաշվին պետք է բալանսավորել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արամյանն ընդգծեց, որ առկա է ընդունված մոտեցում՝ ուղղակի բարձրացնել հարկատեսակները, սպառումը հարկել, իսկ սպառման հարկման լավագույն գործիքակազմը ավելացված արժեքի հարկերն են: «Եթե դուք համեմատություն կատարեք՝ տարածաշրջանի երկրների համեմատ ակցիզային հարկը Հայաստանում ամենացածրերից մեկն է: Մենք տեսնում ենք, որ մեր բնակչության խոցելի խմբերին այդպիսի գնային տատանումներից հնարավոր է ազատել ծախսային գործիքների միջոցով, ինչն այժմ քննարկում ենք»,- եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am