Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

70 տարեկան հասակում մահացել Է Ջոն Բառլոուն՝ Համացանցի հիմնադիրներից մեկը

70 տարեկան հասակում մահացել Է Ջոն Բառլոուն՝ Համացանցի հիմնադիրներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 7-ին կյանքի 71-րդ տարում վախճանվել Է Համացանցի հիմնադիրներից մեկը եւ ոչ առեւտրային Էլեկտրոնային սահմանագծերի հիմնադրամի (EFF, Electronic Frontier Foundation) հիմնադիր Ջոն Փերի Բառլոուն:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիմնադրամի կայքում: Բառլոուն Ջոն Գիլմորի եւ Միթչել Քափորի հետ միասին 1990 թվականին հիմնել Է EFF ոչ առեւտրային կազմակերպությունը՝ Համացանցի օգտատերերի իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանության նպատակով՝ ամենից առաջ կառավարական մարմինների եւ մասնավոր կորպորացիաների ոտնձգություններից: Բառլոուն նաեւ հայտնի Է որպես մի քանի երգերի հեղինակ՝ ամերիկյան Grateful Dead ռոք-խմբի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am