Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բնապահպանության նախարարությունը Դեբեդ եւ Շնող գետերում նմուշառման արդյունքում աղտոտում չի հայտնաբերել

Բնապահպանության նախարարությունը Դեբեդ  եւ Շնող գետերում նմուշառման 
արդյունքում աղտոտում չի հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Կառավարության հետ հերթական հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը բարձրացրեց Թեղուտի պոչամբարի թունավոր ջրերի՝ Դեբեդ եւ Շնող գետեր լցվելու հարցը: Նա, մասնավորապես,  հարցրեց՝ արդյո՞ք կա գնահատական, թե ինչպիսի վնաս է հասցվել բնությանը, ինչ միջոցներով է դա փոխհատուցվելու եւ  ինչպես են դրանց հետեւանքները վերացվելու:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ  նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը իրականացրել է նմուշառման գործողություններ եւ չի հայտնաբերել սահմանային նորմաներից ավելի աղտոտում:

«Նախարարության համապատասխան տեսչական մարմինը իրականացրել է փորձանմուշ վերցնելու գործընթացը, եւ չի հայտնաբերվել սահմանային նորմաներից ավելի աղտոտում կամ առհասարակ աղտոտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am