Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրյուսելում գնացքը հայտնվել Է ավտոմայրուղում

Բրյուսելում գնացքը հայտնվել Է ավտոմայրուղում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում անցած գիշեր ապրանքատար գնացքը դուրս Է եկել ռելսերից եւ հայտնվել ավտոմայրուղում, զոհեր չկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է RTBF հեռուստաալիքը:

Միջադեպի հանգամանքները պարզվում են: Հայտնի Է, որ գիշերը տեսակավորման կայանից դուրս եկած ապրանքատար շարժակազմը ժամանել Է քաղաքի սահմանագծում գտնվող Սկարբեկ կայարան, որտեղ լոկոմոտիվն անհայտ պատճառով դուրս Է եկել ռելսերից, ասված Է հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Լոկոմոտիվը եւ առաջին վագոնը հայտնվել են երկաթուղուն զուգահեռ ձգվող Վիլվորդեի պողոտայում: Շարժակազմը, որը ոչ մի կարգի վտանգավոր նյութեր չԷր փոխադրում, բախվել Է ճամփեզրին կայանված փոքր բեռնատարին: Փետրվարի 7-ին այդ մասում ճանապարհային երթեւեկությունն անորոշ ժամանակով փակվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am