Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը «խիստ ու ագրեսիվ» պատժամիջոցների նոր փաթեթ Է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ

ԱՄՆ-ը «խիստ ու ագրեսիվ» պատժամիջոցների նոր փաթեթ Է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը խիստ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ Է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտարարել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ամփոփելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների արդյունքները:

«ԱՄՆ-ը մոտ ժամանկենրս կհրապարակի ԿԺԴՀ-ի նկատմամբ ամենախիստ ու ամենաագրեսիվ տնտեսական պատժամիջոցների շարքը: Մենք կշարունակենք նրան մեկուսացնել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հրաժարվել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների մշակման իր ծրագրերից»,- ասել Է Փենսը Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am