Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Իլոն Մասքը հրապարակել Է Tesla-ի տեսագրությունը Երկրի ուղեծրում


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքն իր Twitter-ում հրապարակել Է տեսահեռարձակում Tesla ավտոմոբիլից, որին ավելի վաղ Falcon Heavy տանող հրթիռը դուրս Է բերել Երկրի ուղեծիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խոսքը վերաբերում Է Tesla Roadster մարզական ավտոմոբիլին, որն ուղեծիր Է դուրս բերվել SpaceX-ի Falcon Heavy նոր հրթիռի առաջին փորձարկումային թռիչքի ընթացքում: Ավտոմեքենայի ղեկի առջեւ գտնվում Է սկաֆանդրով մանեկեն:

Falcon Heavy հրթիռի առաջին մեկնարկը տեղի Է ունեցել փետրվարի 6-ին արեւելաամերիկյան ժամանակով 15:45-ին (Երեւանի ժամանակով 00:45-ին) Ֆլորիդայի Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից: Կողային արագարարները համաժամանակյա վայրԷջք են կատարել մեկնարկի վայրից 13 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հրապարակում:

SpaceX-ի Falcon Heavy նոր հրթիռի թափառքի բլոկը վայրԷջքի ժամանակ կործանվել Է: Արագարարում գործել Է երեք շարժիչներից սոսկ մեկը, ինչը հանգեցրել Է նրան, որ այն ժամում 480 կիլոմետր արագությամբ ընկել Է ջուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ