Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկական արտադրողները «ProdExpo 2018»-ում են. 2.4 միլիարդ դրամի արտահանման պատվեր նախորդից

Հայկական արտադրողները «ProdExpo 2018»-ում են. 2.4 միլիարդ դրամի արտահանման 
պատվեր նախորդից

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ 21 արտադրողներ մեր երկրի սննդարդյունաբերության ոլորտը ներկայացնում են Մոսկվայում ընթացող «ProdExpo2018» միջազգային ցուցահանդեսում։ Հայաստանյան արտադրողները միջազգային գնորդներին են առաջարկում պահածոներ, կաթնամթերք, հյութեր, մսամթերք, հանքային ջուր, ալկոհոլային խմիչքներ։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայաստանյան 17 ընկերություններ նախորդ ցուցահանդեսի արդյունքում 2.4 միլիարդ դրամի արտահանման պայմանագրեր են կնքել։

«ProdExpo»-ն սննդարդյունաբերության ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից է, որին մասնակցության թիվն ու արդյունավետությունը տարեցտարի աճում է։ Էքպոն անցած տարի 61 հազար միջին և խոշոր գնորդներ, դիստրիբյուտորներ ու այլ այցելուներ է ունեցել։ Հաշվի առնելով արտահանման պայմանագրերի ծավալը, արդյունավետ ենք համարում այս ցուցահանդեսի մասնակցությունը և նույնպիսի հաջողություն ակնկալում ենք այս տարի»,- նշել է ՀԶՀ Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։

Հայաստանի զարգացման հիմնադրամը աջակցում է արտադրող ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին՝ արտահանման խթանման նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am