Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաթումում ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել

Բաթումում ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումներ են 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և հայկական համայնքային կառույցների համագործակցությամբ Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնում փետրվարի 3-ին տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հայկական բանակի 26-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայոց բանակի կազմավորման, անցած ուղու, սպաների ու զինվորների քաջագործությունների մասին և նահատակված հերոսների հիշատակի առթիվ խոսքով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարահայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը և Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:

Կայացավ Հայոց բանակին նվիրված վավերագրական ֆիլմերի ցուցադրություն և համերգ, որին հայրենասիրական երգերի կատարմամբ, բանաստեղծությունների արտասանությամբ և բեմականացումներով հանդես եկան Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի նախակրթարանի սաները: Միջոցառումներն ավարտվեցին ընդունելությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am