Dow Jones ինդեքսը պատմության մեջ ռեկորդային անկում Է արձանագրել
10:09, 6 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը փետրվարի 5-ին 1 175 կետով (4,6 տոկոսով) շեշտակի նվազել Է Նյու Յորքի ֆոնդային սակարանում կայացած սակարակությունների արդյունքներով:
Դա ռեկորդային միօրյա անկում Է ամբողջ պատմության ընթացքում, նշել Է Independent-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առեւտրաշրջանի ավարտին ինդեքսը կազմել Է 24 346 կետ: Ինչպես հետեւում Է սակարանի տվյալներից, S&P 500 ինդեքսը նույնպես կորցրել Է 4 տոկոս, այսինքն՝ 113 կետ: Առեւտրաշրջանի ավարտման պահին այն մնացել Է 2 649 կետի նշագծին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում