Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ նախորդ տարի հայ-շվեյցարական առեւտրաշրջանառության ծավալը ավելացել է 3.5 անգամ

Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ նախորդ տարի հայ-շվեյցարական 
առեւտրաշրջանառության ծավալը ավելացել է 3.5 անգամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում փետրվարի 5-ի մեկնարկած «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը առաջինն է իր ձեւաչափով, սակայն ոչ վերջինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Ակնկալիքները պետք է լինեն տրամաբանական.  կարող եմ  ասել, որ սա լավ սկիզբ է: Ակնկալիքները կապված են հայկական  եւ շվեյցարական ընկերությունների  հանդիպման, շփման հետ նման անմիջական միջավայրում: 2017 թվականին, 2016-ի հետ համեմատ Հայաստանի և Շվեյցարիայի առևտրաշրջանառության ծավալն ավելացել է 3.5 անգամ. մասնավորապես դեպի Շվեյցարիա արտահանումն ավելացել է շուրջ 30 %-ով: Մենք Եվրասիական միության անդամ ենք և միևնույն ժամանակ ունենք GSP+ ռեժիմ Եվրամիության հետ, բացել ենք Ազատ տնտեսական գոտի՝ Իրանի սահմանին և կարող ենք հարթակ հանդիսանալ՝ այս 3 կողմերը միմյանց միացնելով»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը՝ երկկողմ համագործակցության համար հատկապես առանձնացնելով ժամագործության, ոսկեգործություն եւ այլ ոլորտներ:  

Հայ-շվեյցարական առևտրային պալատի նախագահ Մայք Բարոնյանն էլ իր հերթին նշեց, որ շվեյցարացիները հատկապես հետաքրքրված են հայկական գինիներով, զբոսաշրջությամբ և արևային էներգիայի արտադրությամբ: Նրա խոսքով՝ շվեյցարացի ընկերությունների , անկասկած, կարևոր է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը:

Երեւանում փետրվարի 5-ին մեկնարկել է «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի  նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից  կազմակերպված գործարար հանդիպմանը երկու երկրներից մասնակցում է 35 գործարար, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am