Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս 2022

Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքն առաջին անգամ կցուցադրվի Երևանում

Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքն առաջին անգամ կցուցադրվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտիրոս Սարյանի ապակու վրա նկարած «Ծաղիկներ» գործը, որը երկար տարիներ եղել է Մոսկվայում, առաջին անգամ մեկ շաբաթով կցուցադրվի Երևանում: Արվեստասերները այն կարող են դիտել փետրվարի 28-ից մարտի 7-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

 «Ծաղիկներ»-ը Հայաստանում երբեք չի ներկայացվել: Այդ աշխատանքը Սարյանը ստեղծել է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում և այն նվիրել ժապավենի օպերատոր Մարատ Վարժապետյանին: Հավանաբար, նրա ընտանիքը ժամանակի ընթացքում վաճառել է այդ գործը, և այն հայտնվել է ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովի անձնական հավաքածուում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը:

Այդ ընթացքում կանցկացվի նաև «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը: Կցուցադրվեն ժապավենի ստեղծման ընթացքում արված լուսանկարներ:

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական կինոնկարը ստեղծվել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսորը Լ. Վաղարշյանն է, տեքստի հեղինակը` Ի. Էրենբուրգը, երաժշտությունը գրել է Ղ. Սարյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]