Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը 2030թ. պլանավորում է հասնել պետություն-բիզնես փոխգործակցության 100 տոկոս թվայնացման

Հայաստանը 2030թ. պլանավորում է հասնել պետություն-բիզնես փոխգործակցության 
100 տոկոս թվայնացման

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պլանավորում է 2030թ. հասնել պետություն-բիզնես փոխգործակցության 100 տոկոս և քաղաքացիներին ծառայությունների մատուցման ուղղությամբ 80 տոկոս թվայնացման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին Ալմաթիում կայացած «Օրվա թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով ֆորումի ժամանակ, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «2030թ. Հայաստանը պլանավորում է հասնել պետություն-բիզնես փոխգործակցության 100 տոկոս և քաղաքացիներին ծառայությունների մատուցման ուղղությամբ 80 տոկոս թվայնացման»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը: 

Ֆորումի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը խոսել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մասին: Նա ընդգծել է, որ արդեն մի քանի տարի այդ ոլորտում աճը կազմում է շուրջ 25 տոկոս, իսկ 2017թ. արդյունքներով պետք է հասնի 28-30 տոկոսի: Վարչապետը նշել է, որ հստակեցվել են Հայաստանի թվային զարգացման 6 կարևոր ուղղություններ՝ թվային կառավարություն, կիբեռանվտանգություն, մասնավոր հատված, ինստիտուցիոնալ հիմք,  թվային հմտություններ և ենթակառուցվածքներ: 

«Թվային տրանսֆորմացիան ոչ միայն առաջ  քայլ է տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ, այլ կարճ ժամանակահատվածում տնտեսական կառավարման արդյունավետ համակարգ ունեցող պետություն դառնալու միակ հնարավորությունն է, դրան այլընտրանք չկա»,- ասել է ՀՀ վարչապետը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am