Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Spice Girls-ը վերամիավորվում Է՝ համատեղ նախագծերին Վիկտորյա Բեքհեմի համաձայնությունից հետո. Daily Express

Spice Girls-ը վերամիավորվում Է՝ համատեղ նախագծերին Վիկտորյա Բեքհեմի համաձայնությունից հետո. Daily Express

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտորյա Բեքհեմի համաձայնությունից հետո Spice Girls խումբը կրկին կվերամիավորվի համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես փետրվարի 2-ին հայտնել Է Daily Express-ը, մասնակիցներից յուրաքանչյուրի հոնորարը կկազմի 10 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 14 մլն դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տվյալներով՝ Ջերի Հոլիուելը, Մելանի Չիսհոլմը («Մել Սի»), Էմմա Բանթոնը, Մելանի Բրաունը («Մել Բի») եւ Վիկտորյա Բեքհեմը կվերամիավորվեն իրենց Wannabe հիթի թողարկումից 22 տարի անց: Վերջին անգամ կոլեկտիվը 2012 թվականին Է ելույթ ունեցել Լոնդոնի Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ: «Ոչ ոք չԷր կարող մտածել, որ այս վերամիավորումը երբեւիցե հնարավոր կդառնա,-հրատարակությունը մեջբերում Է իրազեկ աղբյուրի խոսքը:-Սակայն երկարատեւ բանակցություններից հետո Վիկտորյան համաձայնել Է, որ եկել Է այս տարի նոր նախագծերի վրա աշխատելու ժամանակը»:

«Սա պարզապես ցնցող Է, քանի որ նա միշտ ասում Էր, որ կոլեկտիվ չի վերադառնա»,-հավելել Է նա: Նոր նախագծերը ենթադրում են հեռուստատեսային շոու Չինաստանում, հովանավորչական գործարքներ եւ լավագույն երգերի ժողովածուի թողարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am