Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Փետրվարի 6-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ

Փետրվարի 6-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության առաջարկով Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստերի ավարտից հետո կհրավիրվի խորհրդարանի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց  կառավարության փետրվարի 1-ի նիստում:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԱԺ-ում բազմաթիվ օրենքների նախագծեր կան կուտակված, և կառավարման խորհրդարանական համակարգի անցումից ելնելով՝ պետք է օրենքներն ընդունվեն ժամանակին:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված, այդ թվում «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և այլ նախագծեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am