Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Ադրբեջանում շուրջ 1 մլն մարդ թալասեմիայի կրող է

Ադրբեջանում շուրջ 1 մլն մարդ թալասեմիայի կրող է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ավելի քան 1 միլիոն մարդ համարվում է թալասեմիայի կրող: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է թալասեմիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Վալեհ Հուսեյնովը:

Նրա համոզմամբ՝ թալասեմիա արյան հիվանդություն կրողների ամուսնության պատճառով նրանց թիվը վերջին տարիներին ավելանում է:

Հուսեյնովն ընդգծել է նաև, որ իրենց կենտրոնում հաշվառված հիվանդներից շուրջ 1000-ն անչափահասներ են:

Արյան հիշյալ հիվանդությունն Ադրբեջանում տարածված հարազատների միջև ամուսնությունների բացասական հետևանքներից է: Ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի համաձայն` Ադրբեջանում արյունակցական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:

Թալասեմիայով, հեմոֆիլիայով և այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն, ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]