Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թեհրանում կայացել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառում

Թեհրանում կայացել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում հունվարի 28-ին տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի տեսակների, պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության բարձրաստիճան սպաներ և պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական և ռազմադիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Իրանի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Սարգիս Եպս. Դավթյանը, Թեհրանի, Թավրիզի և Սպահանի հայկական համայնքային իշխանությունների և մշակութային միությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,
միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:

Ելույթներում ներկայացվել է Հայոց բանակի անցած ուղին և անդրադարձ եղավ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքին, «Ազգ-Բանակ» ծրագրի նպատակներին: Խոսվել է նաև պաշտպանության և անվտանգության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am