Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի արխիվ է նվիրաբերվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի արխիվ է նվիրաբերվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերի շնորհիվ Հայաստան տեղափոխվեց և թանգարանին նվիրաբերվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկաբնակ հայ գերդաստանի ընտանեկան արխիվը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Ամերիկաբնակ Սուսան Սոլակյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց իր մեծ ընտանիքի մեծ պատմությունը՝ հուշագրություններ, փաստաթղթեր, լուսանկարներ: Նա, իհարկե, վստահ է, որ իրենց ընտանեկան մասունքները հայտնվել են հոգատար ձեռքերում, իսկ նպատակը մեկն է՝ սերունդներին փոխանցել ամենակարևորը՝ հիշողությունը:

Ծնունդով Մեզրեից (Խարբերդի նահանգ) Թոմաս և Էսթեր Մկրտչյանների (Մկրտիչեաններ) ընտանեկան ավելի քան մեկդարյան պատմությունն՝ իրենց պատմական հայրենիքից բռնագաղթվելուց մինչև Միացյալ Նահանգներում բնակությունը հաստատելը, հարուստ է պատմագրական ճշգրիտ տեղեկություններով, ինչպես նաև պարզապես մարդկային կորստի ծանրագույն դրսևորումներով:

Ընտանեկան արխիվային նյութերը կարևոր սկզբնաղբյուր են Խարբերդի հայերի տեղահանության, կոտորածների՝ մասնավորապես գերմանացի պաշտոնյաների՝ թուրքերի մեղսակիցը և աջակիցը լինելու, հայ մտավորականության դաժան սպանության, կիրառված բռնության, ինչպես նաև գաղթականների դրության մասին: 

Նյութերը մանրամասն կուսումնասիրվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների կողմից և կներկայացվեն հանրությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am