Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առնվազն 11 մարդ Է տուժել Թբիլիսիի մետրոյում կախովի առաստաղի փլվելու հետեւանքով

Առնվազն 11 մարդ Է տուժել Թբիլիսիի մետրոյում կախովի առաստաղի փլվելու 
հետեւանքով
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 11 մարդ Է տուժել Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի կառամատույցում կախովի առաստաղի մի մասի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է «շտապօգնության» բժիշկը: Նրա խոսքով՝ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ներկայում «Վարկեթելի» կայարանը փակված Է: Այն չի աշխատելու օրվա ընթացքում: Իրադրությանը ծանոթանալու համար պատահարի վայր Է ժամանել Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն:

Վերջին անգամ մետրոյի «Վարկեթելի» կայարանում նորոգում Է իրականացվել 2017 թվականին:

2018 թվականին պլանավորված Է Թբիլիսիի մետրոպոլիտենի տասը կայարանների նորոգումը:

Թբիլիսիի մետրոն օրական սպասարկում Է շուրջ 290 հազար ուղեւորների: Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգում մետրոն ուղեւորահոսքի ցուցանիշով զբաղեցնում Է երրորդ տեղը՝ միկրոավտոբուսներից եւ ավտոբուսներից հետո:

Ներկայում Թբիլիսիի մետրոպոլիտենն ունի 23 կայարան: Մետրոյի ուղեգծերի ընդհանուր երկարությունը 57 կիլոմետր Է, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am