Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Apple-ը iPhone X-ի արտադրությունը կիսով չափ կկրճատի ցածր պահանջարկի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան կիսով չափ՝ 40 միլիոնից մինչեւ 20 միլիոն, կկրճատի iPhone X նոր սմարթֆոնի արտադրության՝ ընթացիկ տարվա հունվար – մարտի համար նախատեսված պլանը՝ ցածր պահանջարկի պատճառով: Ինչպես հունվարի 30-ին հայտնել Է Nikkei թերթը, այս մասին ընկերությունն արդեն ծանուցել Է համալրող մասերի մատակարարներին, որոնց թվում կան ճապոնական ֆիրմաներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ռազմավարության վերանայման հիմնական պատճառ են դարձել անցյալ տարվա վերջի տոնական շրջանում առաջատար մոդելի թույլ վաճառքները վաճառահանման հիմնական շուկաներում՝ Եվրոպայում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում:

Դրա հետեւանքով, եթե iPhone X-ի վաճառքների ամենասկզբին՝ նոյեմբերին, Apple-ի մատակարարները չԷին հասցնում կատարել համալրող մասերի պատվերները, ապա այժմ պահեստներում բավական մեծ քանակությամբ հավաքված տեխնիկա Է կուտակվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ