Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ռուսական զենք գնողներին

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ռուսական զենք գնողներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցները, եթե դրանք սահմանվեն, կարող են վերաբերել Ռուսաստանից դուրս գտնվող ընկերությունների: Այս մասին, ինչպես հայտնել Է Reuters-ը, հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: Նա ճշտել Է, որ հարվածի տակ կարող են հայտնվել այն ընկերությունները, որոնք համագործակցում են Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի հետ:

Նոյերթի պնդմամբ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքն արտասահմանյան կառավարություններին հարկադրել Է հրաժարվել Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկայի գնումից, ուստի անձնական պատժամիջոցների սահմանում կարող Է եւ չպահանջվել:

Ավելի ուշ Պետական դեպարտամենտում ՌԻԱ Նովոստի գործակալությանը պարզաբանել են, որ Վաշինգտոնը նախազգուշացրել Է Ռուսաստանի հետ առեւտրական գործառնություններ իրականացնող երկրների կառավարություններին եւ ընկերություններին հունվարի 29-ից իրենց դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին: Արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ դրա վերաբերյալ մանրամասնությունները բովանդակում Է գաղտնի զեկույցը, որը հանձնվել Է Կոնգրեսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am