Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մխիթարյանն ավելի լավ հանդես կգա «Արսենալ»-ում. Մոուրինյո  

Մխիթարյանն ավելի լավ հանդես կգա «Արսենալ»-ում. Մոուրինյո

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով, Մխիթարյանն «Արսենալ»-ում ավելի լավ հանդես կգա:

«Ես հավատում եմ, որ Մխիթարյանը ավելի լավ հանդես կգա «Արսենալ»-ում: Մոտ 1,5 տարի հարմարվում էր Անգլիային: Ուրախ եմ Միկիի համար: Գուցե ես կարող էի ավելի մեծ օգուտ քաղել նրա տաղանդից, սակայն ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պատմության մեջ մտավ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք  է հայտնել Մոուրինյոն:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am