Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հեղեղումներից փրկվող առնետները վխտում են Փարիզում

Հեղեղումներից փրկվող առնետները վխտում են Փարիզում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում հեղեղումներից փրկվող առնետներն սկսել են ավելի շատ նկատվել քաղաքի փողոցներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Local-ը:

Ափերից դուրս եկած Սենը ողողել Է առնետների բները եւ կրծողներին ստիպել նոր ապաստաններ փնտրել: «Դա չի նշանակում Է, որ նրանք շատացել են, պարզապես մենք ավելի հաճախ ենք դրանց տեսնում»,-պարզաբանել Է առնետների գծով փորձագետ Պիեռ Ֆալգիրակը: Նա հավելել Է, որ տարերային աղետը կբերի կրծողների թվաքանակի ժամանակավոր կրճատման: Հեղեղումից հետո դրանց պոպուլյացիան արագորեն կվերականգնվի եւ կհասնի նախկին մակարդակին, որը կազմում Է 1,75 առնետ՝ քաղաքի յուրաքանչյուր բնակչի հաշվով:

Հունարի 25-ին ավելի վաղ տեղեկացվել Է, որ տեղատարափների պատճառով Սենի ջրի մակարդակը գերազանցել Է 3,3 մետրը: Գետի առափնյա փողոցներում ավտոճանապարհները հայտնվել են ջրի տակ, հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, այդ թվում՝ գետային հաղորդակցությունը դադարեցված Է: Ժամանակավորապես փակվել են Լուվրի ստորին հարկերում գտնվող սրահները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am