Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սիրիայում Թուրքիայի գործողությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ. Վաշինգտոն

Սիրիայում Թուրքիայի գործողությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ. Վաշինգտոն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները գտնում Է, որ Թուրքիան օրինական հիմքեր ունի անհանգստանալու իր ազգային անվտանգության համար, սակայն Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողությունը կարող Է խիստ բացասական հետեւանքներ ունենալ դրա անցկացման ընթացքում հնարավոր վրիպումների դեպքում: Ինչպես հայտնել Է Bloomberg գործակալությունը, այդ մասին հունվարի 25-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի ներքին անվտանգության հարցերով օգնական Թոմ Բոսերթը, որն ամերիկյան վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփին ուղեկցում Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով ուղեւորության ընթացքում:

«Հուսով եմ, որ ՆԱՏՕ-ն ինքն իր դեմ չի կռվում»,-ասել Է նա:

ԱՄՆ-ի ղեկավարի օգնականը հիշեցրել Է, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Է: Այդ կապակցությամբ Բոսերթը հույս Է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «պահպանում Է հանձնառությունն իր պարտավորություններին եւ հաշվի Է առնում դրանք, երբ խորհում Է իր որոշումների հետեւանքների մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am