Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արարատի մարզի շախմատի բարձրացող աստղը. Հայկ Մարտիրոսյան

Արարատի մարզի շախմատի բարձրացող աստղը. Հայկ Մարտիրոսյան

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջեր ավարտված Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի առաջնության վերջին տուրը վճռորոշ եղավ արարատցի միջազգային գրոսմայստեր, Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի համար. պատանին նվաճեց տղամարդկանց ՀՀ չեմպիոնի կոչումը: Այդ հաղթանակը նրան հեշտությամբ չտրվեց: Գրոսմայստերը մրցեց ուժեղ մրցակցի՝ 2012 թվականի Հայաստանի չեմպիոն, ազգային հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Մրցաշարն ավարտվեց ոչ-ոքի հաշվով, եւ արարատցի պատանին միանձնյա հռչակվեց Հայաստանի տղամարդկանց շախմատի 78-րդ առաջնության հաղթող, ՀՀ չեմպիոն:
Հայկ Մարտիրոսյանի այս փայլուն հաղթանակը նրա համառ եւ տեւական աշխատանքի արդյունքն է, ինչին շնորհիվ նա ամեն մրցաշարում իր հաղթանակներով հրճվանք է պատճառում Արարատի մարզի բնակիչներին, համագյուղացիներին, դասընկերներին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը նշեց, որ այդ փայլուն հաղթանակով պատանի Հայկն ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ լրացնելով այն հայտնի աստղաբույլը, որտեղ շարունակում են փայլատակել Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքոնյանի եւ այլոց անունները: Այս աշնանը նրանք կմասնակցեն Բաթումում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:
Առաջնության երկրորդ - երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ օրերին միաժամանակ ընթացող Շախմատի ՀՀ կանանց 73–րդ առաջնությունում Արարատի մարզը ներկայացնում էին նաեւ ՀՀ չեմպիոն, Եվրոպայի չորրորդ մրցանակակիր Աննա Սարգսյանը, Նարե Առաքելյանը:
Անդրադառնալով կանանց մրցաշարում Աննա Սարգսյանի խաղին՝ նշենք, որ նա մրցաշարի առաջին մասն ընթացավ վերելքով: Սակայն լարվածության պատճառով վերջին երեք պարտիաներն ավարտեց պարտությամբ, արդյունքում՝ Աննա Սարգսյանը և միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հինգական միավորով կիսեցին երրորդ եւ չորրորդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հետեւանքով նա զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելուց:
Նարե Առաքելյանը /Գետազատ/ վերջին տուրում մրցեց Աննա Սարգսյանի հետ և, հաղթելով մրցակցին, զբաղեցրեց 7-րդ տեղը՝ բարձրացնելով իր միջազգային վարկանիշը 67 կետով:
Կանանց մրցաշարի հաղթող ճանաչվեց միջազգային գրոսմայստեր Մարիա Կուրսովան: Հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով, դրամական պարգևներով:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am