Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակի մարզի փաստաբանները մեկօրյա գործադուլ են անցկացնում

Շիրակի մարզի փաստաբանները մեկօրյա գործադուլ են անցկացնում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի փաստաբանները, միանալով ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ հայտարարությանը, մեկօրյա գործադուլ են անցկացնում հունվարի 24-ին՝ հրաժարվելով Շիրակի մարզում պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փաստաբան Հայկ Հարությունյանը, Շիրակից ակցիային միացել է ավելի քան 30 փաստաբան, ինչի հետևանքով բազմաթիվ քրեական գործերով մարզային դատարանում նիստեր չեն կայացել։ Այսպես փաստաբանները պահանջում են դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծից հանել փաստաբաններին վերաբերող դրույթը։
«Փաստաբանները դժգոհում են՝ պնդելով, որ դատարաններն անմիջական ներգործություն չպետք է ունենան փաստաբանների նկատմամբ, քանի որ դատավորը կարող է կողմնակալություն դրսևորել և, բացի այդ, փաստաբանը կարող է կաշկանդվել իր վստահորդի շահերը դատարանում պաշտպանելիս: Սա նախազգուշական ակցիա է, և եթե օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, մենք կդիմենք ավելի ծայրահեղ այլ քայլի», - նշեց փաստաբանը՝ հույս հատնելով, որ այս ակցիան իր դրական արձագանքը կստանա։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am