Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ու Իրանն ունեն կայուն քաղաքական երկխոսություն. Սերժ Սարգսյան

  Հայաստանն ու Իրանն ունեն կայուն քաղաքական երկխոսություն. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի 2 հազար տարվա պատմություն ունեցող հարաբերություններն Իրանի հետ կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար: «Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխադարձ այցերը շատ պարբերական»,-Սերժ Սարգսյանը նշել է ֆրանսիական L'Express պարբերականի հետ զրույցում:

«Կցանկանայի հիշեցնել, որ Թեհրանը մշտապես պաշտպանել է չեզոք և բալանսավորված վերաբերմունք Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարևաններին ու նրանց մշակույթը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին՝ Հայաստանին մտահոգում է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ Նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը Հայաստանի գնահատմամբ ունի բացառիկ կառուցողական բնույթ: «Ուրախ եմ, որ Ֆրանսիան աջակցում է այս համաձայնագրին, ինչի մասին նախագահ Մակրոնը հստակ է հայտարարել»,- ասել է Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am