Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել Է «Կամորա» մաֆիայի 45 անդամների

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել Է «Կամորա» մաֆիայի 45 անդամների

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ոստիկանությունը կատարել Է նեապոլյան «Կամորա» մաֆիայի 45 անդամների ձերբակալություններ: Ինչպես հունվարի 23-ին հայտնել Է ANSA գործակալությունը, խոսքը վերաբերում Է Մոչչայի կլանին, որը մի շարք քաղաքներ Է վերահսկում Կամպանիայի եւ Լացիոյի մարզերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կալանվորվածների թվում են կլանի պարագլուխ Լուիջի Մոչչան, ինչպես նաեւ մի քանի կանայք, որոնք մտնում են խմբավորման ղեկավարության մեջ:

Ձերբակալվածներին առաջադրվում են անօրինականորեն զենք պահելու, շորթումների, փողերի լվացման մեղադրանքներ: Բացի դրանից, հետաքննության ընթացքում քննիչներին հաջողվել Է բացահայտել արտաքին աշխարհի հետ մաֆիայի՝ բանտում գտնվող պարագլուխների հաղորդակցման ուղիները, ինչը նրանց թույլ Է տվել շարունակել կառավարել կլանը:

«Կամորան» համարվում Է բոլոր իտալական մաֆիաներից ամենադաժանը: Այն առանձնապես լայն համբավ ձեռք բերեց հրապարակախոս Ռոբերտո Սավիանոյի «Գոմոռա» սենսացիոն գրքից հետո, որտեղ հեղինակը պատմել Է, որ «կամորականները» վերահսկում են թափոնների, այդ թվում՝ թունավոր թափոնների օգտահանումը: Տարիներ շարունակ թափոնները թաղվում են գետնի տակ, ինչը վնաս Է հասցնում շրջակա միջավայրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am