Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՄԱԿ-ը ռեկորդային թվով խաղաղապահներ Է կորցրել

ՄԱԿ-ը ռեկորդային թվով խաղաղապահներ Է կորցրել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի հիսունվեց խաղաղապահներ են զոհվել 2017 թվականին, ինչը վշտալի ռեկորդ Է դարձել 1994 թվականից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի կողմից հունվարի 22-ին ներկայացված զեկույցում:

«2017 թվականին գրանցվել Է 56 զոհ՝ ամենամեծ թիվը 1994 թվականից ի վեր: Այդ թիվը դուրս Է գալիս թույլատրելի բոլոր շրջանակներից, եւ այն, ըստ երեւույթին, կշարունակի աճել: Հարկավոր Է ինչ-որ բան փոխել, որպեսզի այդ միտումը հետ շրջվի»,-գրել Է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:

35-Էջանոց փաստաթղթից հետեւում Է, որ 1948 թվականից ծառայության ընթացքում զոհվել են ավելի քան 3,5 հազար երկնագույն սաղավարտակիրներ, նրանցից 943-ը՝ բռնի գործողությունների հետեւանքով: Գլխավոր քարտուղարը նշել Է, որ 2013 թվականից խաղաղապահների շրջանում զոհերի թվի աճի միտում Է դիտվում: «ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության անձնակազմի հարյուր իննսունհինգ մարդ Է սպանվել բռնի գործողությունների հետեւանքով, ինչն ավելի Է, քան պատմության ցանկացած այլ հնգամյա ժամանակաշրջանում»,-ընդգծել Է Գուտերիշը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am