Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Հայ երկրպագուները Գրիգորի Լեպսի 55-ամյակը կնշեն նրա երևանյան համերգային ծրագրի ընթացքում


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Գրիգորի Լեպսն իր 55-ամյակի կապակցությամբ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում: «Ինչո՞ւ ես այդքան լուրջ» խորագրով համերգը տեղի կունենա փետրվարի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 Ծրագրում ընդգրկված են երգչի լավագույն երգերը, որոնք նա գրել է ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա և՛ հրաշալի դրամատուրգիա, և՛ զարմանալի պատմություն, և՛ աննկարագրելի պաթոս:

Գրիգորի Լեպսի կարիերան սկսվել է 90-ականներին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Նրա կատարողական տաղանդը բարձր են գնահատել այդ պահին արդեն ճանաչված ռուսական էստրադայի հայտնի աստղեր և նրան խորհուրդ են տվել տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքը այնքան էլ բարյացակամ չի դիմավորել նրան, բայց երգիչը չի հանձնվել: Թողարկելով հանրահայտ «Նատալի» հիթը, երգիչը վայելել է աննախադեպ հաջողություն:
Լեպսին սկսել են հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոնների և մրցույթների, ուր նա կատարել է երգեր շանսոն ոճում: Նրա կյանքում հատուկ տեղ են  զբաղեցրել Վլադիմիր Վիսոցկու երգերը, որոնք նա հաճախակի է կատարել: Նրան մեծ ճանաչում է բերել «Рюмка водки на столе» հիթը, որը գլխավորել է հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ընդգրկվել բոլոր հայտնի ռուսական ռադիոկայանների պարբերական երգացանկերում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ