Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արարատի մարզի Նոյակերտ գյուղում 2000 հակ  անասնակեր է այրվել

Արարատի մարզի Նոյակերտ գյուղում 2000 հակ  անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 20-ին, ժամը 22:29-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 2 տան բակում (սեփականատեր՝ 1961 թ. ծնված Ռ. Պ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել՝ 08:35-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է 2000 հակ պահեստավորած անասնակեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am