Հունվարի 24-26-ը Հայաստանում տեղումներ են սպասվում
12:42, 21 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 21-ի ցերեկը, 22-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:
Քամին կլինի հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաք Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում